Որոնել
Արխիվ
06.08.2019  16:05

Մինուս մեկ. «Մակարվանքը» պաշտոնապես հրաժարվեց առաջնության մասնակցությունից

«ՖԱ Աչաջուր» մարզական ՀԿ-ն ՀՖՖ-ին նամակ է հղել, որով հրաժարվել է մասնակցել Հայաստանի առաջին խմբի առաջնությանը և գավաթի խաղարկությանը, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

ՀՖՖ-ն բավարարել է դիմումը և «ՖԱ Աչաջուր» մարզական ՀԿ-ն ներկայացնող «Մակարավանք» թիմին հեռացրել խաղացանկից:

Ուստի չեղյալ են հայտարարվել «Մակարավանքի» մասնակցությամբ նշանակված խաղերը, նույն թվում՝ օգոստոսի 6-ին նախատեսված «Փյունիկ-2» - «Մակարավանք» հանդիպումը:

Դա նշանակում է նաև, որ տեղի չի ունենա նաև Հայաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի «Դիլիջան» - «Մակարավանք» հանդիպումը: «Դիլիջանը» մեխանիկորեն անցնում է 1/8 եզրափակիչ, որտեղ կհանդիպի «Լոռիի» հետ:

Հիշեցնենք՝ ավելի վաղ «Մակարավանքի» ղեկավարությունը հայտարարել էր, որ ըստ նախնական պայմանավորվածության Աչաջուրի մարզադաշտը պետք է անցներ ակումբի տրամադրության տակ, սակայն իրավունքի փոխանցման խնդիրներ էին առաջացել, որի պատճառով ակումբը ստիպված կլիներ դադարեցնել մասնակցությունը Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000