Որոնել
Արխիվ
06.08.2019  15:55

«Ճիշտ նկատողություն էր...». «Փյունիկի» և «Վուլվերհեմփթոնի» թվիտերյան առաջին երկխոսությունը

Երևանի «Փյունիկը» թվիտերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի իր մրցակից «Վուլվերհեմփթոնի» մասին՝ «Այն ամենը, ինչ պետք է իմանալ մեր մրցակցի մասին» վերնագրով:

Հրապարակված լուսանկարում առանձնացված են «Վուլվզի» հաղթանակները «Մանչեսթեր Յունայթեդի», «Չելսիի», «Լիվերպուլի», «Արսենալի» և «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ իսկ ներքևում գրված է՝ «Եվ երբեք գոլ չեն խփել «Փյունիկին»:

«Վուլվերհեմփթոնի» պաշտոնական թվիտերը պատասխանել է հայկական ակումբին. «Ճիշտ նկատողություն եք արել...»,- գրված է անգլիական ակումբի թվիտերում:

 

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000