Որոնել
Արխիվ
05.08.2019  17:57

Մինասյանը` «Սաբուրթալոյի» դեմ խաղի մասին. «Շատ-շատ ավելի մեծ ճնշումների տակ եմ աշխատել»

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի վրացական «Սաբուրթալոյի» դեմ հանդիպումից առաջ մամուլի ասուլիս տվեց:

Մրցակցի մասին

«Իհարկե, ուսումնասիրել ենք մրցակցին, թույլ կողմերը չեմ նշի` հասկանալի պատճառներով: Տեխնիկապես լավ պատրաստված թիմ է, սիրում է գնդակով խաղալ, փոխհամագործակցությունը բարձր մակարդակի վրա է»:

Չորրորդ փուլի կայացած վիճակահանության մասին ու թիմի մարզավիճակի մասին

«Վիճակահանության մասին չեմ ուզում հիմա խոսել, այսօր միայն այս խաղի մասին: Մեր թիմը լավ վիճակում է, գնալով բարելավվում է: Չէի ասի, թե իդեալական, բայց բավականին լավ մարզավիճակում ենք: Նաև փոխհամագործակցությունն է լավանում: Վնասվածքներ ունեցողներ չկան»:

Հայաստանի առաջնության մեկնարկում դեմ հետաձգված խաղի մասին

«Ֆիզիկապես չէինք հասցնի «Ալաշկերտի» հետ խաղալ: Խաղը նշանակված էր ամսի 4-ին, իսկ 6-ին հանդիպում ունեինք Եվրոպայի լիգայում: Հանդիպումների միջև պետք է 72 ժամ տարբերություն լինի»:

Երրորդ անընդմեջ դիմակայությունը տանը սկսելու մասին

«Տնային-արտագնա խաղերում դրական-բացասական հասկացությունը հարաբերական է: Ստրատեգիապես տարբերվում են երկու խաղերը: Իհարկե, տանը այլ տակտիկա է պետք, դուրսը՝ այլ: Բայց, ուսումնասիրելով խաղերը, կարող ենք նկատել, որ «Սաբուրթալոն», օրինակ, դուրսը 3-0 հաշվով հաղթեց («Շերիֆին»), սեփական հարկի տակ 1-3 հաշվով պարտվեց: Այնպես որ այդ ամենը հարաբերական է: Ինչ վերաբերում է ճնշմանը, սա ինձ համար նոր չէ, ես շատ-շատ ավելի մեծ ճնշումների տակ եմ աշխատել: Ես հիմա ամեն ինչ շատ ավելի ռեալ եմ գնահատում:

Լուիս Օգանային արտագնա խաղերում մեկնարկային կազմում դուրս բերելու մասին

«Չեմ սիրում եթեներով խոսել, բայց այո, Օգանայի՝ Շվեդիա չմեկնելը մեր պլանները շատ էր խառնել: Ինչ վերաբերում է իր խաղին, բազմիցս ասել եմ, որ այն ֆուտբոլիստերը, ովքեր մեր տրամադրության տակ են, պետք է կարողանան ցանկացած պահի մտնել խաղադաշտ: Դա կախված է մրցակցից, խաղի բնույթից, յուրաքնանչյուր հանդիպման համար ընտրվում է 11 ֆուտբոլիստ: Ուրախալի է, որ իր ընձեռնված շանսը օգտագործեց, բայց դա չի նշանակում, որ վաղը մեկնարկում կլինի: Մենք այդպես ենք պայմանավորվել ֆուտբոլիստների հետ, որ մարզչի որոշումը չի քննարկվում»,- մարզչի խոսքերն է մեջբերում ArmFootball.com-ի գլխավոր խմբագիր Ռաֆայել Խալաթյանը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000