Որոնել
Արխիվ
05.08.2019  16:11

ԵԼ. Որակավորման վերջին փուլում «Արարատ-Արմենիայի» ու «Փյունիկի հնարավոր մրցակիցները

ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացավ Եվրոպա լիգայի որակավորման վերջին` չորրորդ փուլի (փլեյ-օֆֆ) վիճակահանությունը: Հայտնի դարձան Հայաստանի ներկայացուցիչներից «Արարատ-Արմենիայի» ու «Փյունիկի» հնարավոր մրցակիցները:

Հայաստանի չեմպիոնը վրացական «Սաբուրթալոյի» արգելքը հաղթահարելու դեպքում մրցելու է «Դյուդելանժ» (Լյուքսեմբուրգ) – «Նիմե Կալյու» (Էստոնիա) զույգի հաղթողի հետ:

«Փյունիկն» անգլիական «Վուլվերհեմփթոնի» արգելքը հաղթահարելու դեպքում կմրցի «Տորինո» (Իտալիա) – «Շախտյոր» (Սոլգորսկ, Բելառուս) զույգի հաղթողի հետ:

Խաղերը նախապես նշված են օգոտսոսի 22-ին և 29-ին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000