Որոնել
Արխիվ
05.08.2019  15:49

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Գրանցվեց պաշտպանների համար պատմության ամենաթանկ տրանսֆերը

«Մանչեսթեր Յունայթեդը» ձեռք բերեց «Լեսթերի» կենտրոնական պաշտպան Հարրի Մագուայրին:

«Կարմիր սատանաների» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ անգլիացին կնքել է 6 տարվա պայմանագիր, որը հնարավոր կլինի երկարաձգել ևս մեկ տարով:

Ակումբները չեն տեղեկացրել, սակայն մամուլին հայտի է դարձել, որ տրանսֆերը կազմել է 87 միլիոն եվրո, ինչը պաշտպանների համար վճարված պատմության խոշորագույն գումարն է:

Նախորդ ռեկորդը գրանցվել էր հուլիսին, երբ «Յուվենտուսը» 85 միլիոն եվրոյով «Այաքսից» գնել էր Մատեյս դե Լիգտին: Մինչև այդ ռեկորդը պատկանում էր Վիրջիլ վան Դեյկին, ում համար «Լիվերպուլը» 84,7 միլիոն էր վճարել «Սաութհեմփթոնին»:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Մագուայրը տարեկան ստանալու է 5,5 միլիոն եվրո:

 

 

 

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000