Որոնել
Արխիվ
04.08.2019  14:33

Մարկոս Պիզզելլիի շքեղ գոլային փոխանցումը վերադարձի խաղում (VIDEO)

Ղազախստանի առաջնության 21-րդ տուրում «Ակտոբեն» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվել է «Ժետիսուին»:

Ծանր վնասվածքի պատճառով 9-ամսյա դադարից հետո իր առաջին խաղն է անցկացրել Հայաստանի հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Մարկոս Պիզզելլին: Նա տանտերերի կազմում փոխարինման է մտել 75-րդ րոպեին, իսկ 90+3-ին շքեղ փոխանցում է կատարել Աբատ Այմբետովին, ով գլխի հարվածով գրավել է դարպասը:

Հիշեցնենք, որ Մարկոսը ճանաչվել էր Ղազախստանի նախորդ առաջնության լավագույն ֆուտբոլիստ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000