Որոնել
Արխիվ
03.08.2019  17:21

«Արարատ-Արմենիայի» հետ դիմակայությունից առաջ «Սաբուրթալոյից» առանցքային ֆուտբոլիստ է հեռացել

«Սամբուրթալոյի» եզրային հարձակվող Լաշա Շինդագորիձեն հեռացել է Վրաստանի չեմպիոնի կազմից, հաղորդում է վրացական մամուլը:

Բարձրահասակ հարձակվողը կարիերան շարունակելու է Բելառուսում, մոտ օրերս նա պայմանագիր կկնքի Սոլիգորսկի «Շախտյորի» հետ:

Նշենք, որ Շինդագորիձեն մեծ դեր է ունեցել չեմպիոնական մրցաշրջանում՝ անցկացրած 19 խաղում դառնալով 10 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ «Սաբուրթալոն» Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի շրջանակներում հանդիպելու է «Արարատ-Արմենիային»:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000