Որոնել
Արխիվ
03.08.2019  14:29

Ըմբշամարտ. Պատանիների ԱԱ. Խաչիկյանն ու Նազարյանը կգոտեմարտեն բրոնզե մեդալի համար

Բուլղարիայում ընթացքի մեջ է հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունը:

Նախօրեին մինչև 65 կգ քաշային կարգում Արման Խաչիկյանը հենց մեկնարկում պարտվել էր Տաջիկստանի ներկայացուցիչ Շերոզ Օչիլովին, ով հետագայում հասել էր եզրափակիչ: Այսօր տեղի ունեցած սփոփիչ գոտեմարտում Խաչիկյանը տուշեով հաղթեց ամերիկացի Ռոբերտ Պոլ Պերես III--ին ու իրավունք ստացավ այսօր երեկոյան գոտեմարտել բրոնզե մեդալի համար իրանցի Հոջաթ Ռեզաեիի հետ:

80 կգ քաշային Վիգեն Նազարյանը երեկ 1/8 եզրափակչում պարտվել էր ուկրաինացի Միկիտա Ալեքսեևին: Վերջինս հասել է եզրափակիչ, և Նազարյանը այսօր սփոփիչ գոտեմարտեր անցկացրեց: Նախ նա 8-1 հաշվով պարտության մատնեց լիտվացի Դամիան Մատիվեյկոյին, իսկ հետո 8-0 հաշվով հաղթեց երբ Մարիո Վուկովիչին: Այսօր երեկոյան Նազարյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտի մեկ այլ իրանցի Կամրան Արղաշի հետ:

Հիշեցնենք, որ 110 կգ քաշային Ռազմիկ Քուրդյանը դուրս է եկել եզրափակիչ և ոսկե մեդալի համար գոտեմարտելու է իրանցի Շահրոխ Միքաելիի հետ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000