Որոնել
Արխիվ
02.08.2019  14:33

Ռադան` «Փյունիկի» հետ խաղի մասին. «Ընդամենը, հարկավոր էր գնդակը ցանցն ուղարկել և վերջ»

«Յաբլոնեցի» գլխավոր Պետր Ռադան մեկնաբանել է Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի «Փյունիկի» դեմ պատասխան խաղի ոչ-ոքին (0:0), որի հետևանքով չեխական թիմը դուրս է մնացել պայքարից (առաջին մրցավեճում` 1:2):

«Մեզ հաղթանակ էր հարկավոր, նույնիսկ 1:0 հաշվով: Ցավոք, չկարողացանք գոլ խփել, չնայած շատ պահեր ունեինք: Հարկավոր էր գնդակը ցանցն ուղարկել և վերջ: Մեծ հիասթափություն է: Խաղավերջում սառնասիրտ չէինք: Մրցակիցը դժգոհ էր առաջին կեսում իր խաղից, ինչին մենք տեղյակ էինք:

«Փյունիկն» իր որակներն ունի: Այսօր Եվրոպայում չի կարելի որևէ մրցակցի թերագնահատել, նույնիսկ, եթե նա հանդես է գալիս որակավորման փուլում»,-  մարզչի խոսքերն է մեջբերում չեխական ակումբի պաշտոնական կայքը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000