«Բանանցը» վաղն «Ուրարտու» անունով կսկսի Հայաստանի առաջնությունը. նոր լոգո
(PHOTO)
«Բանանցն» այսօր վերջանականպես կանվանափոխվ «Ուրարտու»: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի նիստում պետք է դիտարկվի «Բանանցի» հայտն ակումբի անունը փոխելու վերաբերյալ: Կասկած չկա, որ այն ընդունվելու է:
Վաղը մեկնարկում է Հայաստանի առաջնությունը, որ բացման խաղում երևանյան ակումբը հյուրընկալվելու է «Շիրակին»: Այդ հանդիպումից սկսած «Բանանցը» կսկսի խաղալ «Ուրարտու» անունով:
Արդեն մշակված է «Ուրարտուի» տարբերանշանը (լոգոն), որն ArmFootball.com-ին տրամադրվեց ակումբի կողմից և ներկայացնում ենք ձեր ուշադրությանը: