Որոնել
Արխիվ
01.08.2019  10:49

Ռադա. «Չեխիայում թերագնահատում են «Փյունիկին»»

«Յաբլոնեցի» գլխավոր մարզիչ Պետր Ռադան Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի «Փյունիկի» դեմ պատասխան խաղից առաջ խոսել է մրցակցի մասին: Առաջին խաղում երևանյան թիմը հաղթել է 2:1 հաշվով:

«Փյունիկի» մասին

«Թույլ մրցակից չէ: Բոլոր նրանք, ովքեր տեսել են առաջին խաղը, կհաստատեն դա: Չեխիայում թերագնահատում են «Փյունիկին», բայց նրանք գրեթե ամեն տարի հանդես են գալիս եվրագավաթներում: Նրանք հարձակման գծում ունեն խելացի ու արագաշարժ ֆուտբոլիստներ:

Այնուամենայնիվ, ընդհանուր ֆուտբոլիստների որակը մեր կողմն է: Սա գավաթային խաղ է և մենք պետք է զգույշ լինենք: Հարկավոր է 90 րոպե կենտրոնացած մնալ: Որևէ դրվագ չպետք է թերագնահատենք: Տանն ենք խաղում, պետք է ակտիվ լինենք»:

Դառը փորձի մասին

«Չենք ուզում կրկնվի Կիևի «Դինամոյի» հետ տնային հանդիպման (2:2) պատմությունը, երբ արդեն մեկնարկում զիջում էինք 0:2 հաշվով: Եթե դա կրկնվի, մեր վիճակը շատ ծանր կլինի: Մենք ենք ուզում ակտիվ լինել առաջին րոպեներից»:

Էրիկ Վարդանյանի ու Արթուր Միրանյանի մասին

«Այդ երկուսը հարձակման գծում շատ անհարմար մրցակիցներ են: Բացի այդ, նրանց ավագ Կառլեն Մկրտչյանը, ով վերահսկում է կենտրոնը, չէր մասնակցում առաջին խաղին: Պետք է կենտրոնանանք բոլորի վրա, այլ ոչ թե նշվածների»,- մարզչի խոսքերն է մեջբերում չեխական ակումբի պաշտոնական կայքը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000