Որոնել
Արխիվ
01.08.2019  00:04

Հայկական թիմերին հաղթած ակումբները եվրագավաթներում անհաջող են խաղում

«Արարատ-Արմենիային» Չեմպիոնների լիգայի որակավորման փուլից դուրս թողած շվեդական ԱԻԿ-ը դուրս մնաց առաջնությունից։

Առաջին խաղում թիմը մրցեց սլովենական «Մարիբորի» հետ ու պարտվեց 1-2 հաշվով, իսկ պատասխան խաղում տանը հաղթեց՝ 2-3։ «Մարիբորը» մրցակցի հարկի տակ խփած գոլի կանոնի շնորհիվ անցավ հաջորդ փուլ՝ շվեդներին դուրս թողնելով ՉԼ-ի հետագա պայքարից (տեղափոխվեցին ԵԼ)։

Եվրոպա Լիգայի որակավորման փուլից «Բանանցին» դուրս թողած սերբական ակումբը՝ «Չուկարիչկին», 64-րդ րոպեի դրությամբ 0-2 հաշվով տանը պարտվում է նորվեգական «Մոլդեին»։ Առաջին խաղում գրանցվել է 0-0 հաշիվը։ Հավանաբար, «Չուկարիչկին» նույնպես դուրս կմնա հետագա պայքարից։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000