Որոնել
Արխիվ
31.07.2019  16:25

«Բարսելոնան» վերջնականապես համաձայնեցրեց Մալկոմի վաճառքը

«Բարսելոնան» ու «Զենիթը» վերջնական համաձայնության են հասել եզրային հարձակվող Մալկոմի տեղափոխության շուրջ:

RMC Sport-ը տեղեկացնում է, որ տրանսֆերը կազմելու է 40 միլիոն եվրո: Եվս 5 միլիոն նախատեսված է հնարավոր պարգևավճարի տեսքով:

Բրազիլացին այս շաբաթվա ընթացքում բուժզննում կանցնի պետերբուրգցիների համար և հինգ տարվա պայմանագիր կստորագրի: Նրա տարեկան աշխատավարձը կկազմի 6 միլիոն եվրո:

Մալկոմի համար պայքարում «Զենիթը» հաղթել է «Էվերթոնին», Դորտմունդի «Բորուսսիային» ու չինական ակումբներին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000