Որոնել
Արխիվ
31.07.2019  14:38

Կամային հաղթանակ «Լոկոմոտիվի» ու «Արագածի» միջև գոլառատ խաղում

Առաջին խմբի ներկայացուցիչներ Երևանի «Լոկոմոտիվի» ու Աշտարակի «Արագածի» միջև ընկերական խաղ է կայացել: «Երկաթուղայինները» 4:2 հաշվով կամային հաղթանակ են տոնել:

Առաջին կեսից հետո աշտարակցիներն առջևում են եղել 2:0 հաշվով: Երկու գոլերն էլ խփել են թիմի նորեկ լեգիոներները:

Ընդմիջումից հետո երևանցիները կտրուկ ավելացրել են ու 4 գոլ խփել:  Հեթ-տրիկի հեղինակ է դարձել Սերգեյ Դյաչուկը, ևս մեկ անգամ աչքի է ընկել Իգոր Բիկովսկին:

Հանդիպումը կայացել է Ձորաղբյուրի մարզահամալիրում:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000