Որոնել
Արխիվ
31.07.2019  00:05

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Եվրոպա լիգայում «Արարատ-Արմենիան» կմրցի Վրաստանի չեմպիոնի հետ

Հայտնի դարձավ Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում «Արարատ-Արմենիայի» մրցակիցը: Երևանցիները մրցելու են Վրաստանի չեմպիոն «Սաբուրտալոյի» հետ:

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում Թբիլիսն ներկայացողն թիմը պարտվել է Զագրեբի «Դինամոյին» և ելույթները կշարունակի Եվրոպա լիգայում:

Այսօր կայացած պատասխան խաղում խորվաթները հաղթել 3:0 հաշվով: Ընդ որում բալկանները բոլոր երեք գոլերը խփել են 77-րդ րոպեից հետո: Առաջին խաղում «Դինամոն» առավելության էր հասել 2:0 հաշվով:

Հայաստանի ու Վրաստանի չեմպիոնների միջև առաջին խաղը կայանալու է Երևանում: Նախապես օրը նշված է օգոստոսի 8-ը, իսկ պատասխան հանդիպմանը` օգոստոսի 15-ը, սակայն այն ենթակա է մեկ օրով փոփոխման:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000