Որոնել
Արխիվ
30.07.2019  20:59

ՊԱԱ. Բրոնզե մեդալի համար Սարգսյանը ցավալի պարտություն կրեց թուրք ըմբիշից

Բուլղարիայում ընթացող ազատ ոճ ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնության 110 կգ քաշային կարգում կայացավ բրոնզե մեդալի համար գոտեմարտը: Հայաստանի ներկայացուցիչ Սերգեյ Սարգսյանը ցավալի պարտություն կրեց թուրք Ադիլ Միսրիչիից: Գարնցվեց 2:3 հաշիվը:

Հայ ըմբիշը սկսեց հաշվի մեջ զիջել անհաջող հնարքից հետո, երբ մրցակիցը կարողացավ նրան մրցագորգից դուրս հանել: Վերջնամասում, երբ հաշիվը 0:3 էր, Սարգսյանը վերջին գրոհի անցավ, երկու միավոր վաստակեց, սակայն ժամանակը չբավարարեց ավելին անելու համար:

Այսօր բրոնզե մեդալի համար կմրցի նաև 92 կգ քաշային Լյովա Գրորգյանը: Նրա մրցակիցը դեռ հայտնի չէ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000