Որոնել
Արխիվ
30.07.2019  16:10

Յուրա Մովսիսյան. «Սիրածս հայ ֆուտբոլի՞ստը. ես կարող եմ նշել միայն լավագույնին»

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը խոսել է հավաքականի նախկին հաջողությունների և հայկական ֆուտբոլի ապագայի մասին:

- Սիրածս հայ ֆուտբոլի՞ստը: Ես կարող եմ ասել լավագույն հայ ֆուտբոլիստի անունը, և դա ակնհայտ է՝ Հենոն: Նա լավագույնն է: Բայց սիրածս ֆուտբոլի՞ստը: Արզումանյա՞նը (հաղորդավարն տալիս նրա անունը - խմբ.): Ռոբերտը իմ տեսած ամենախելացի պաշտպաններից էր, ով հիանալի էր կարդում խաղը: Բայց սիրած ֆուտբոլիստին նշելը դժվար է, չեմ կարող:

Խաղալ Մխիթարյանի հետ միասին «Արսենալու՞մ»: Չեմ կարծում, որ նման բան կարող է պատահել: Հայաստանի հավաքականում՝ այո: 

Հավաքականում դու խաղում ես երկրպագուների, ազգի, այն ընտանիքի համար, որտեղ դու մեծացել ես, նրանց հպարտ ես դարձնում: Դրա համա պետք է «դուխով» լինել: Միշտ այդ էի ասում տղաներին. դուրս եկեք, դուխով խաղալու: Մենք միասին պետք է լինենք: Դա կարող եք նկատել բոլոր այն կռիվներից, որոնք ունեցել ենք խաղադաշտում: Բուլղարիայում 3 կարմիր քարտ ստացանք: Ամբողջ թիմը կռվում էր: Պարտվեցինք 0-1, մեծ կռիվ էր, այնպես որ պարտավոր էինք հաղթել Բուլղարիային Երևանում:

Ի՞նչ կարծիք ունեմ Իռլանդիա - Հայաստան խաղի մրցավարի մասին: Նա պետք է որոշում կայացներ, շատ արագ: Սխալներ լինում են: Մրցավարությունը աշխարհի ամենաբարդ գործերից մեկն է: Պետք է ամեն ինչ տեսնես, ժամանակ էլ չունես որոշում կայացնելու համար: Մրցավարի համար շատ դժվար էր:

Այո, դա Հայաստանի հավաքականի լավագույն ժամանակաշրջանն էր: Հայաստանը միշտ լավ տաղանդներ ունի: Բնատուր տաղանդներ: Ունի տաղանդավոր ուղեղներ՝ նաև ֆուտբոլում: Հիմա նոր կառուցվածքով, նոր ֆեդերացիայով, նոր զարգացման ճանապարհով ես տեսնում եմ, որ հաջողություններ կլինեն: Երբ վերցնում ես ուժեղ մասնագետների կոնկրետ տեղերի համար, դա շատ լավ է: Երիտասարդներին պատրաստելը շատ կարևոր է: Հուսով եմ՝ այն ուղղությամբ, որով շարժվում ենք, այդ ամբողջ միջոցները, էներգիան, որը ներդրվում է երիտասարդների զարգացման համար, արդյունք կտա: Ոչ միայն Երևանում կամ Գյումիրում, այլ ամբողջ Հայաստանով մեկ: Ֆեդերացիան կառուցում է դաշտեր ու պարզապես նվիրում ակումբներին, մարզերին: Ֆեդերացիայի նախագահը դնում է ճիշտ մարդկանց ճիշտ տեղերում: Բերել են իսպանացի մասնագետին, ով իսպանական ֆուտբոլի հաջողությունների հիմքում է: 5-6, միգուցե 10 տարի անց արդյունքները կտեսնենք:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000