Որոնել
Արխիվ
29.07.2019  01:51

Մոսկվայի «Տորպեդոն» ցանկանում է վարձակալել հայ ֆուտբոլիստին

Մոսկվայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանը կարող է տեղափոխվել «Տորպեդո»:

Մոսկովյան ակումբը ցանկանում է վարձակալել 20-ամյա ձախ կիսապաշտպանին, հայտնում է Championat.com-ը:

Ռուսաստանի երիտասարդական նախորդ առաջնությունում հայկական արմատներով ֆուտբոլիստը 24 խաղի է մասնակցել ու 2 գոլ խփել: Տիկնիզյանը նաև պաշտոնական 2 խաղ է անցկացրել ԲԿՄԱ-ի գլխավոր թիմում:

Հիշեցնենք, որ «Տորպեդոյի» գլխավոր մարզիչը ԲԿՄԱ-ի նախկին ավագ Սերգեյ Իգնաշևիչն է:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000