Որոնել
Արխիվ
28.07.2019  18:56

Բեյլի տրանսֆերը խափանվել է

Մադրիդի «Ռեալի» եզրային հարձակվող Գարեթ Բեյլը չի տեղափոխվելու Չինաստան:

BBC-ին ու The Telegraph-ը գրում են, որ ուելսցու տեղափոխությունը «Ցզյանսու Սունին» խափանվել է «Ռեալի» պատճառով:

«Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն արգելափակել է գործարքը, քանզի ցանկացել է 30-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերից ավելի շատ ստանալ, քան առաջարկել են չինացիները: «Սերուցքայինները» որոշել են չվաճառել վինգերին և հաջորդ մրցաշրջանի համար թողնել թիմում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բեյլը «Ցզյանսու Սունինի» հետ համաձայնեցրել է 3 տարվա պայմանագիր, ըստ որի տարեկան ստանալու է 22 միլիոն եվրո:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000