Որոնել
Արխիվ
26.07.2019  15:40

«Արմենպրես». Հավաքականների ֆուտբոլիստների զինվորական ծառայությունից տարկետում տրվեց

Կառավարությունը Հայաստանի ֆուտբոլի տարբեր տարիքային հավաքականներում հանդես եկող մի խումբ ֆուտբոլիստների պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրեց:

Ինչպես տեղեկանում ենք «Արմենպրեսից», որոշումն ընդունվել է կառավարության հուլիսի 25-ի նիստում:

Արտեմ Կարապետյանի, Արթուր Միրանյանի, Դանիել Օզբիլիզի և Գաել Անդոնյանի տարկետման ժամկետը Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 31-ի որոշմամբ երկարաձգվել էր մինչև 2019 թվականի ամառային զորակոչը։ Անհրաժեշտություն է առաջացել Արտեմ Կարապետյանի տարկետման ժամկետը երկարաձգել մինչև 2020 թվականի ամառային զորակոչը, Արթուր Միրանյանի և Գաել Պոլ Անդոնյանի տարկետման ժամկետը՝ մինչև 2021 թվականի ամառային զորակոչը, իսկ Դանիել Իհսանի Օզբիլիզինը՝ մինչև 2022 թվականի ամառային զորակոչը։

Հրաչիկ Գևորգյանին, Մարկ Գրիգորյանին, Հայկ Գալստյանին և Ալեքսանդր Հովհաննիսյանին տարկետում էր տրվել կառավարության 2017 թվականի փետրվարի 23-ի որոշմամբ, և անհրաժեշտություն է առաջացել երկարաձգելու Հրաչիկ Գևորգյանի, Մարկ Գրիգորյանի, Հայկ Գալստյանի տարկետման ժամկետը մինչև 2021 թվականի ամառային զորակոչը, իսկ Ալեքսանդր Հովհաննիսյանի տարկետման ժամկետը՝ մինչև 2022 թվականի ամառային զորակոչը։

  Անատոլի Այվազովին, Հովհաննես Պողոսյանին և Գրիգորի Էմեքսուզյանին տարկետում էր տրվել կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմամբ, և անհրաժեշտություն է առաջացել երկարաձգելու Անատոլի Այվազովի և Հովհաննես Պողոսյանի տարկետման ժամկետը մինչև 2022 թվականի ամառային զորակոչը, իսկ Գրիգորի Էմեքսուզյանի տարկետման ժամկետը՝ մինչև 2021 թվականի ամառային զորակոչը։

Սարգիս Մարտիրոսյանին, Գերման Կուրբաշյանին, Երջանիկ Ղուբասարյանին և Էդգար Բաբայանին անհրաժեշտ է տարկետում տալ մինչև 2021 թվականի ամառային զորակոչը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000