Որոնել
Արխիվ
25.07.2019  23:55

Տարխանով. «4 բալ եմ գնահատում մեր խաղը, երկրորդ խաղակեսում թերություններ եղան»

Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլում «Փյունիկը» Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում մրցեց «Յաբլոնեցի» հետ ու հաղթեց՝ 2-1։ 

Հետխաղյա մամուլի ասուլիսով հանդես եկավ երևանյան թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը։

«Լավ հանդիպում էր։ «Յաբլոնեցը» լավ թիմ է և մենք էլ հաջող խաղացինք։ Առաջին խաղակեսում առավելություն ունեինք և կարողացանք գոլեր խփել՝ ստեղծելով նաև մի շարք գոլային պահեր։ Գործնականում թույլ չէինք տալիս, որ մրցակիցը պահեր ստեղծի մեր դարպասին։ Հետագայում մեր առավելությունը բաց թողեցինք, որովհետև խնդիրներ կային հենակետային դիրքում։ 

Լավ խաղաց Էրիկ Վարդանյանը։ Նա շատ էր տեղաշարժվում դաշտում։ Երբ հենակետային գոտում խաղում է Կառլեն Մկրտչյանը, անընդհատ գնդակն ընդունում է ու այն տեղափոխում առաջ։ Այդ դեպքում գնդակի վերահսկումն ավելի հաջող է տեղի ունենում։ Միշտ պետք է հենակետային դիրքից սկսել գրոհները։ Երկրորդ խաղակեսում հենց դա չէր հերիքում մեզ։

Նրանց ֆուտբոլիստներն ավելի բարձրահասակ են։ Հեռավոր դարպասաձողի մոտ Արմենը (Մանուչարյան) պետք է խաղար ու ևս մեկ հոգի, բայց  երկրորդ խաղակեսի սկզբում կորցրեցինք ուշադրությունը և գոլ եղավ ստանդարտից։ Ընդհանուր առմամբ, մենք կարողանում էինք չեզոքացնել նրանց ստանդարտների ժամանակ։

Եթե գնահատեմ՝ մենք 4-ի խաղացինք։ Առաջին խաղակեսը շատ լավ անցկացրինք, իսկ երկրորդում թուլացրեցինք։ 

Մեր պաշտպանները, մասնավորապես, Մարկու Քրիստին շատ էր երկար փոխանցումների դիմում և գնդակի կորուստ էր լինում։ Նրա հետ առանձին կխոսենք այդ մասին։ Երեկ դիտում էի Իսպանիա-Ֆրանսիա հանդիպումը (Մ19 ԵԱ-ի կիսաեզրափակիչ) և իսպանացիները շատ լավ էին կարողանում կարճ փոխանցումներով անցնել գրոհի։ Դրա համար, շատ եմ կարևորում հենակետայինի դիրքը։ Այսօր մեզ մոտ այդ դիրքում խնդիր կար, որովհետև Կառլեն Մկրտչյանը վնասվածքի պատճառով չէր խաղում, իսկ այդ դիրքում հանդես եկող Արտակ Եդիգարյանը լավ պատրաստ չէր։ Հաջորդ խաղում Կառլենը մեզ շատ է պետք գալու»,- Տարխանովի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000