Որոնել
Արխիվ
25.07.2019  11:00

Ո՞րոնք են թոփ 5 առաջնությունների ամենաերիտասարդ և տարեց թիմերը

Եվրոպայում շուտով կմեկնարկեն ֆուտբոլային թոփ առաջնությունները։

ArmFootball.com-ը վիճակագրական տվյալներ է ներկայացնում՝ կապված ամենաերիտասարդ և տարեց թիմերի հետ։

 

Անգլիայի Պրեմիեր լիգա

Այստեղ ամենաերիտասարդ թիմն «Արսենալն» է։ Միջինում թիմը 25,6 տարեկան է։ Նրան հաջորդում է «Վուլվերհեմփթոնը»՝ 25,7, երրորդ տեղը կիսում են «Տոտենհեմն» ու «Սաութհեմթփոնը»՝ 25,9։

Ամենատարեց թիմն առաջնությունում «Բարնլին» է։ Ֆուտբոլիստների միջին տարիքը կազմում է 29,2։ Երկրորդ ամենատարեց թիմն ԱՊԼ-ի նորեկ «Շեֆիլդ Յունայթեդն» է՝ 28,9։ Նրան հաջորդում են «Կրիստալ Փելեսը»՝ 28,2 և «Վեսթ Հեմը»՝ 28,1։ Հավելենք, որ ԱՊԼ-ի թոփ ակումբները հիմնականում ցուցակի միջնամասում են գտնվում։ Օրինակ, «Մանչեսթեր Սիթին» երիտասարդների թվում 6-րդն է (26,3), որին հաջորդում են «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Լիվերպուլը» (երեքն էլ՝ 26,4):

 

Իսպանական Լա լիգա

Այստեղ ամեներիտասարդ թիմը «Ռեալ Սոսյեդադն» է՝ 25,2 միջին տարիքով։ Նրան փոքր ինչ զիջում է «Լեգանեսը»՝ 25,3։ «Սելտան», «Դեպորտիվոն» և «Վալենսիան» նույն ցուցանիշն ունեն՝ 25,8։ Առաջնության ամենատարեց թիմն «Էյբարն» է՝ 28,8 ցուցանիշով։ Նրան հաջորդում է առաջնության նորեկ «Գրանադան», «Վիլյառեալն» ու «Լևանտեն»։ Երեքն էլ՝ 27,7։

Հավելենք, որ «Ռեալն» ամենաերիտասարդների թվում 7-րդն է (26), 8-րդը մադրիդյան մեկ այլ թիմ է՝ «Ատլետիկոն» (26,6), իսկ «Բարսելոնան» միայն 12-րդն է՝ 27,1։

 

Իտալիայի Ա սերիա 

Առաջնության ամենաերիտասարդ թիմը «Ֆիորենտինան» է՝ 24,3։ Նրան հաջորդում է «Սասուոլոն»՝ 25, «Ուդինեզեն»՝ 25,1, Առաջնության նորեկ «Բրեշիան» և «Տորինոն»՝ երկուսն էլ՝ 25,5։

Ամենատարեց թիմը «Պարման» և «Յուվենտուսն» են՝ 27,9 (Բուֆֆոնի վերադարձը ազդել է ցուցանիշի վրա)։ Այդ թիմերին հաջորդում է «Ինտերը»՝ 27,5։ Նշենք, որ «Միլանը» երիտասարդ թիմերի մեջ 6-րդն է՝ 25,6, «Ռոման» 13-րդը՝ 26,4, իսկ «Նապոլին» միջինը 26,5 տարիքով 14-րդն է։

 

Գերմանական Բունդեսլիգա

Գերմանիայում «Լեյպցիգը» անհավանականին մոտ ցուցանիշ ունի։ Թիմի միջին տարիքն ընդամենը 23 է։ Հաջորդը «Մայնցն» ու «Հերտան» են՝ 23,9«Շալկեն» 25,1-ով 4-րդն է, իսկ 5-րդ հորիզոնականը զբաղեցնում է առաջնության նորեկ «Քյոլնը»՝ 25,2։

Զարմանալի է, բայց առաջնության ամենատարեց թիմը համարվում է «Հոֆֆենհայմը»՝ (26,4) Նրան հաջորդում են 3 թիմեր՝ «Այնտրախտը», Մյունխենգլադբախի «Բորուսիան» և «Ֆորտունան», որոնք ունեն նույն 26,1 ցուցանիշը։

Հավելենք, որ Դորտմունդի «Բորուսիան» երիտասարդների ցուցակում 6-րդն է (25,3), իսկ «Բավարիան» 25,4 ցուցանիշով 7-րդ հորիզոնականը կիսում է «Բայերի» հետ։

 

Ֆրանսիայի Լիգա 1

Այստեղ «Նիցցան» ամենաերիտասարդն է՝ 23․6։ Նրան հաջորդում է «Լիլը»՝ 23,9«Ռեննը» և «Լիոնը»՝ 24, իսկ 5-րդ տեղը «Նիմն» է՝ 24,1։

Ամենատարեց թիմն «Անժեն» է՝ 26,5, հաջորդը «Դիժոնն» է՝ 26,4, իսկ հայազգի մասնագետ Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած «Մոնպելյեն» ունի նույն «Դիժոնի» ցուցանիշը։

Հավելենք, որ «Մոնակոն» ունի 25,6 միջին ցուցանիշը և զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը։ Նրան հաջորդում է ՊՍԺ-ն՝ 25,8։

 

Արդյունք

Այսպիսով, Եվրոպայի թոփ-5 լիգաների ամենաերիտասարդ թիմը համարվում է «Լեյպցիգը», որն ունի տարիքային 23 միջին ցուցանիշ։ Ամենաերիտասարդ առաջնությունը Բունդեսլիգան է, իսկ տարեցը՝ ԱՊԼ-ն, որտեղ էլ գտնվում է թոփ 5 առաջնությունների ամենատարեց թիմը՝ «Բարնլին» (29,2):

 

Տվյալները՝ transfermarkt-ի

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000