Որոնել
Արխիվ
24.07.2019  16:58

9 ամիս անց Մարկոս Պիզզելլին վերադառնում է խաղադաշտ

Հայաստանի հավաքականի ու «Ակտոբեի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Մարկոս Պիզզելլին ծանր վնասվածքից խաղադաշտ է վերադառնալու: «Ակտոբեի» մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ 34-ամյա ֆուտբոլիստն իր թիմի հետ մեկնում է Կոկշետաու, որտեղ Ղազախստանի առաջնության 20-րդ տուրի շրջանակում հյուրըկալվելու է «Օկժետպեսին»:

Մարկոսն արդեն լիարժեք մարզումներ է անցկացնում թիմի հետ:

Բրազիլացին ծանր վնասվածք է էր ստացել 2018 թվականի հոկտեմբերին, Ազգերի լիգայի Հայաստան – Մակեդոնիա խաղում (4:0), որից հետո վիրահատվել էր:

Հիշեցնենք, որ Մարկոսը ճանաչվել էր Ղազախստանի նախորդ առաջնության լավագույն ֆուտբոլիստ ու դարձել լավագույն ռմբարկու:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000