Որոնել
Արխիվ
24.07.2019  10:37

Կարմիր քարտեր, քամբեք ու 11-մետրանոցներ. Մխիթարյանը մասնակցել է «Ռեալի» դեմ թրիլերային խաղին (VIDEO)

Չեմպիոնների Միջազգային Գավաթ ընկերական մրցաշարում «Արսենալն» ԱՄՆ-ում մրցել է Մադրիդի «Ռեալի» հետ: Խաղն ավարտվել է 2:2 հաշվով և նշանակվելկ է 11-մետարնոց հարվածաշար, որում ավելի դպուկ են եղել մադրիցիները:

Արդեն 9-րդ րոպեին «սերուցքայինները» մնացել են 10 ֆուտբոլիստով: Սեփական տուգանային հրապարակում ձեռով խաղալու համար երկրորդ դեղին քարտն է ստացել Նաչոն: Նշանակվել է 11-մետրանոց հարված, որը երկու դարպասաձողերի օգնությամբ իրացրել է Ալեքսանդր Լակազետը: Քիչ անց (24), ֆրանսիացու կրնկով փոխանցումից հետո Պյեր-Էմերիկ Օբամեյանգը մեն-մենակ է դուրս եկել դարպասապահ Կեյլոր Նավասի դեմ, շրջանցել նրան ու կրկնապատկել հաշիվը:

Իսպանական թիմի քամբեքը սկսվել է նույնպես կարմիր քարտից հետո: Ընդմիջումից առաջ (40) երկրորդ դեղին քարտի պատճառով հեռացվել է Սոկրատիս Պապաստատոպուլոսը: Երկրորդ կեսում փոխարինման մտած Գարեթ Բեյլը (56) և Մարկո Ասենսիոն (59) արագորեն վերականգնել են հաշվի տարբերությունը: Ուելսցին հետագայում իր թիմին փրկել է` հեռացնելով դատարկ դարպասն ընթացող գնդակը:

11-մետրանոց հարվածաշարում «Ռեալը» հաղթել է 3:2 հաշվով: Որոշիչ են դարձել «զինագործների» ֆուտբոլիստներից Գրանիտ Ջակայի, Նաչո Մոնրեալի ու Ռոբի Բարթոնի վրիպումները:

Հայաստանի հավաքականի ու լոնդոնցիների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում է եղել և խաղադաշտում 75 րոպե է անցկացրել: Նա փոխարինվել է «Արսենալի» հարձակման քառյակի` Օբամեյանգի, Լակազետի և Օզիլի հետ միասին: Խաղի ժամանակ Մխիթարյանը մի քանի վտանգավոր հարվածներ է կատարել, որոնցից մեկում Նավասը տպավորիչ ցատկով փրկել է «Ռեալին», մյուսը բարձր է եղել, իսկ երկու դեպքում խաղից դուրս վիճակ է արձանագրվել:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000