Որոնել
Արխիվ
23.07.2019  15:14

Եվրոպայի լիգա. Հայկական թիմերի խաղերը կլինեն հայկական ալիքների ուղիղ եթերներում

Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլին մասնակցելու են հայկական երեք թիմեր: Ընդ որում, բոլոր թիմերը իրենց առաջին հանդիպումները կանցկացնեն Երևանում, իսկ պատասխան խաղերը մրցակիցների հարկի տակ:

Մեր թիմերի տնային հանդիպումները կցուցադրվեն հայկական հեռուստաալիքների ուղիղ եթերներով:

Այսպես, «Արարատ-Արմենիա» - «Լինկոլն Ռեդ Իմփս» խաղը կլինի Հանրային հեռուստաընկերության եթերում: Խաղը տեղի կունենա այսօր, ժամը 19:00-ին: Հանրայինի ուղիղ եթերում կլինի նաև «Ալաշկերտ» - «Ստյաուա» հանդիպումը, որը տեղի է ունենալու հինգշաբթի օրը, ժամը 21:00-ին:

Իսկ «Փյունիկ» - «Յաբլոնեց» խաղը տեղի կունենա հինգշաբթի օրը, ժամը 17:30-ին, և ուղիղ եթերով կցուցադրվի «Շանթ» հեռուստաընկերությամբ:

Հանրային հեռուստաընկերությունը նախատեսում է ցուցադրել նաև «Արարատ-Արմենիայի» և «Ալաշկերտի» մասնակցությամբ արտագնա հանդիպումները: «Արարատ-Արմենիան» իր պատասխան խաղը ևս անցկացնելու է երեքշաբթի՝ հուլիսի 30-ին, Երևանի ժամանակով 19:45-ին, իսկ «Ալաշկերտը» հյուրընկալվելու է «Ստյաուային» օգոստոսի մեկին, Երևանի ժամանակով 22:30-ին:

«Փյունիկի» արտագնա խաղի ցուցադրման վերաբերյալ այս պահին դեռ հստակություն չկա: Նշենք, որ «Փյունիկը» իր պատասխան հանդիպումն անցկացնելու օգոստոսի մեկին, Երևանի ժամանակով 21:00-ին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000