Որոնել
Արխիվ
23.07.2019  01:57

Ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակը, որոնց պայմանագրերը մոտ են սպառվելուն

Տրանսֆերային ընթացիկ պատուհանը դեռ բաց է և, շատ հնարավոր է, լինեն բազմաթիվ աղմկահարույց տեղափոխություններ։

Ընդ որում, տրանսֆերների ինտենսիվությանը նպաստում է այն հանգամանքը, որ ֆուտբոլիստները չեն կարողանում համաձայնության հասնել իրենց ակումբների հետ պայմանագիրը երկարաձգելու հարցում։

ArmFootball.com-ը Transfermarkt-ից առանձնացրել է այն թոփ խաղացողների անունները, որոնց պայմանագրերի ժամկետը կավարտվի 2020 թվականին։ Նրանցից շատերը միչև այժմ անհաջող բանակցություններ են վարել այն երկարաձգելու հարցում և ակումբը լքելու եզրին են։

1․ Քրիստիան Էրիքսեն (կիսապաշտպան)՝ «Տոտենհեմ»․ տրանսֆերային արժեքը՝ 100 մլն եվրո

2․ Տիմո Վերներ (հարձակվող)՝ «Լեյպցիգ»․ 65 մլն եվրո

3․ Դավիդ դե Խեա (դարպասապահ)՝ «Մանչեսթեր Յունայթեդ»․ 65 մլն եվրո

4․ Նաբիլ Ֆեկիր (կիսապաշտպան)՝ «Լիոն»․ 60 մլն եվրո

5․ Իլկայ Գյունդողան (կիսապաշտպան)՝ «Մանչեսթեր Սիթի»․ 50 մլն եվրո

6․ Մոյզե Քին (հարձակվող)՝ «Յուվենտուս»․ 40 մլն եվրո

7․ Վիլիան (կիսապաշտպան)՝ «Չելսի»․ 40 մլն եվրո

8․ Էդինսոն Կավանի (հարձակվող)՝ ՊՍԺ․ 40 մլն եվրո

9․ Տոբի Ալդերվեյրելդ (պաշտպան)՝ «Տոտենհեմ»․ 40 մլն եվրո

10․ Ռայան Սեսենյոն (պաշտպան) «Ֆուլհեմ»․ 35 մլն եվրո

Նշենք, որ պայմանագրի ավարտի եզրին գտնվող ֆուտբոլիստներից ամենատարեցը Կավանին է, ով 32 տարեկան է, իսկ ամենաերիտասարդները Քինն ու Սեսենյոնն են (19):

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000