Որոնել
Արխիվ
23.07.2019  01:09

Մեսսին 10-րդ անգամ կերկարաձգի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ, հաղորդում է ESPN-ը։

Աղբյուրը տեղեկացնում է, որ այն նախատեսված կլինի մինչև 2023 թվականը։ Այդպիսով, Մեսսին կարիերայի ընթացքում 10-րդ անգամ կատալոնացիների հետ նոր պայմանագիր կստորագրի։ Գործողը նախատեսված է մինչև 2021 թվականը։

32-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնայի» սան է։ Մասնակցել է 687 հանդիպման, դարձել 603 գոլի և 242 գոլային փոխանցման հեղինակ։ Կատալոնական ակումբի կազմում 34 տիտղոս է նվաճել։ Նշանակալի տիտղոսներից են 10 հաղթանակները Լա լիգայում ու 4 անգամ Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000