Որոնել
Արխիվ
22.07.2019  18:57

Համբարձումյանը` Ջիբրալթարի թիմի դեմ խաղի մասին. «Կռիվ ենք տալու»

«Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Արմեն Համբարձումյանը ներկա էր ջիբրալթարական «Լինկոլն Ռեդ Իմպս» թիմի դեմ հանդիպման նախախաղային ասուլիսին, որի ժամանակ ասաց հետևյալը.

«Միայն հաղթանակ ենք ակնկալում: Պատրաստվում ենք խաղին: Ամբողջ թիմը լիարժեք կենտրոնացած է ու պատրաստ: Վաղը կռիվ ենք տալու:

Մեր թիմը մեծ ներուժ ունի: Դա կտեսնեք առաջիկա 2-3 խաղերում, որոնք կորոշեն թիմի ճակատագիրը»,- ասաց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ  հանդիպումը կայանալու է Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակում:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000