Որոնել
Արխիվ
22.07.2019  16:21

ԵԼ. «Փյունիկի» ու «Ալաշկերտի» հնարավոր մրցակիցները որակավորման 3-րդ փուլում

Կայացավ Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի վիճակահանությունւ:

Հայաստանի գավաթակիր «Ալաշկերտը» երկրորդ փուլում ռումինական «Ստյաուայի» արգելքը հաղթահարելու դեպքում մրցելու է «Մլադա Բոլեսլավ» (Չեխիա) – «Օրդաբասի» (Ղազախստան) զույգի հաղթողի հետ:

Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը» չեխական «Յաբլոնեցի» հետ դիմակայությունում հաղթող դառնալու դեպքում մրցելու է Անգլիայի Պրեմյեր լիգայի ներկայացուցիչ «Վուլվերհեմփթոնի» ու Հյուսիսային Իռլանդիան ներկայացնող «Կրուսեյդերս» զույգի հաղթողի հետ:

Երկու դեպքում էլ հայկական թիմերը կսկսեն տնային հանդիպումով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Արարատ-Արմենիան» Երրորդ փուլ դուրս գալու դեպքում կմրցի Չեմպիոնների լիգայում հանդես եկող «Սաբրուտալո» (Վրաստան) – «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) զույգում պարտվողի հետ:

Հանդիպումները նախապես նշված են օգոստոսի 8-ին ու 15-ին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000