Որոնել
Արխիվ
22.07.2019  13:15

Բեյլը կարող է դառնալ Չինաստանի պատմության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

Մադրիդի «Ռեալի» եզրային հարձակվող Գարեթ Բեյլը գտնվում է չինական ակումբնմերի ուշադրության կենտրոնում: Այն բանից հետո, երբ «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարեց ուելսցու մոտալուտ հեռանալու մասին, մի շարք լուրեր են տարածվել նրա կարիերայի շարունակման վերաբերյալ:

The Telegraph-ը հայտնում է, որ «Բեյցզին Գուոյան» տեղափոխվելու դեպքում Բեյլը կդառնա Չինաստանի պատմության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Պեկինցիները պատրաստ են նրան շաբաթական մոտ 700 հազար եվրո վճարել, ինչը տարեկան կազմում է ավելի քան 36 միլիոն եվրո (մինչև հարկերի վճարումը):

30-ամյա ֆուտբոլիստի համար լրջորեն պայքարում է նաև «Ցզյանսու Սունինը»: Եվրոպական ակումբներից Բեյլի ծառայություններով հետարքրքրված են «Բավարիան», «Տոտենհեմը» և ՊՍԺ-ն, սակայն նրանք չեն պատրաստվում չինացիների պես բարձր աշխատավարձ առաջարկել:

Նշենք, որ Չինաստանի պատմության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը Էսեկիել Լավեսին է, ով ներկայումս «Հեբեյ Չայնա Ֆորչունում» շաբաթական ստանում է 558 հազար եվրո (տարեկան 29 միլիոն):

Հավելենք, որ Չինաստանում տրանսֆերային պատուհանը փակվում է հուլիսի 31-ին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000