Որոնել
Արխիվ
22.07.2019  12:38

Այսօր կկայանա ԵԼ-ի որակավորման 3-րդ փուլի վիճակահանությունը. հայկական թիմերի հավանական 5 մրցակիցները

Այսօր` հուլիսի 22-ին կայանալու է Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը: ՈւԵՖԱ-ն թիմերին արդեն զամբյուղների ու խմբերի է բաժանել, ինչի շնորհիվ հայտնի են մասնակիցների հավանական մրցակիցները:

Եթե «Արարատ-Արմենիան» հաղթահարի Ջիբրալթարի «Լինկոլն Ռեդ Իմպսի» արգելքը, ԵԼ-ի երրորդ փուլում մրցելու է Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի հետևյալ զույգերում պարտվածներից մեկի հետ.

1. «Նյու Սեյնթս» (Ուելս) – «Կոպենհագեն» (Դանիա)

2. «Սաբուրտալո» (Վրաստան) – «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա)

3. «Սուտյեսկա» (Մոնտենեգրո) – ԱՊՕԵԼ (Կիպրոս)

4. «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) – ՀԻԿ (Ֆինլանդիա)

5. «Կլուժ» (Ռումինիա) – «Մակկաբի Թել-Ավիվ» (Իսրայել)


Եվրոպա լիգային են մասնակցում նաև «Փյունիկը» և «Ալաշկերտը», որոնք որակավորման երկորրդ փուլում մրցելու են, համապատասխանաբար, չեխական «Յաբլոնեցի» ու ռումինական «Ստյաուայի» հետ: «Ալաշկերտն» իր մրցակցի ավելի բարձր վարկանիշի շնորհիվ «հայտավորված» թիմերի շարքում է, իսկ «Փյունիկը»` ոչ: Դա նշանակում է, որ Աբրահամ Խաշմանյանի թիմը «Ստյաուայի» արգելքը հաղթահարելու դեպքում համեմատաբար ցածր վարկանիշով թիմերի դեմ կմրցի, իսկ «Փյունիկը»` բարձր վարկանիշով:

 

«Փյունիկի» հնարավոր մրցակիցները

1. «Վուլվերհեմփթոն» (Անգլիա) – «Կրուսեյդերս» (Հյս. Իռլանդիա)

2. «Լեգիա» (Լեհաստան) – «ԿուՊՍ» (Ֆինլանդիա)

3. «Գենտ» (Բելգիա) – «Վիտորուլ» (Ռումինիա)

4. «Միտյուլանդ» (Դանիա)

5. «ԱԶ Ալկմար» (Հոլանդիա) – «Հեկեն» (Շվեդիա)


«Ալաշկերտի» հնարավոր մրցակիցները

 

1. «Թուն» (Շվեյցարիա) 

2. «Լեխիա» (Լեհաստան) – «Բրոնդբյու» (Դանիա)

3. «Մլադա Բոլեսլավ» (Չեխիա) – «Օրդաբասի» (Ղազախստան) 

4. «Արիս» (Հունաստան) - «ԱԵԼ Լիմասոլ» (Կիպրոս) 

5. «Լոկոմոտիվ Պլովդիվ» (Բուլղարիա) – «Սպարտակ Տրնավա» (Սլովակիա)


«Արարատ-Արմենիայի» հնարավոր մրցակիցների վիճակահանությունը կսկսվի Երևանի ժամանակով 14:25-ին, իսկ «Փյունիկնն» ու «Ալաշկերտինը»` 16:00-ին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000