Որոնել
Արխիվ
22.07.2019  11:28

Արշավին. «Կարապետյանն ինձ դուր եկավ շրջադարձ հարվածի իր փորձով»

Ռուսաստանի հավաքականի նախկին հարձակվող Անդրեյ Արշավինը կարծիք է հայտնել ռուսական Պրեմյեր լիգայի 2-րդ տուրի «Սոչի» – «Զենիթ» խաղի (0:2) մասին` անդրադառնալով մրցաշարի նորեկին ու նրա հարձակվող, Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստ Ալեքսանդր Կարապետյանին:

««Սոչին» ներուժ ունի: Թե այն ինչպես կօգտագործվի, կախված է մարզչից (Ալեքսանդր Տաչիլինից-խմբ.):

Կարապետյանն ինձ դուր եկավ շրջադարձ հարվածի իր փորձով: Նաև նա շատ ակտիվ էր:

«Սոչին» չպետք է մրցաշարային աղյուսակի ներքևում լինի, նույնը նաև «Տամբովը»: Կարծում եմ` այս մրցակիցների համար անդուր և «կծող» թիմ է համարվելու»,- Արշավինի խոսքերն է մեջբերում Спорт День за Днем-ը:

Հիշեցնենք, որ «Զենիթի» դեմ մրցավեճում Կարապետյանը փոխարինման է մտել 60-րդ րոպեին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000