Որոնել
Արխիվ
21.07.2019  16:28

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Ջոնել Դեսիրեն տեղափոխվեց Եգիպտոս. նրան ներկայացրել են որպես բրազիլացի (PHOTO)

«Լոռիի» նախկին հարձակվող Ջոնել Դեսիրեն տեղափոխվել է Եգիպտոս: Աֆրիկայն երկրի ԷՆՊՊԻ-ն հայտարարել է, որ 22-ամյա ֆուտբոլիստը բուժզննում է անցել և դարձել այդ ակումբի ֆուտբոլիստ: 

Ուշագրավ է, որ Դեսիրեին ներկայացրել են որպես բրազիլացին, բայց նա Հայիթիից է: Haiti Tempo-ի տեղեկությամբ` պայմանագիրը մեկ տարով է:

Հիշեցնենք, որ հարձակվողը «Լոռիի» կազմում դարձել է Հայաստանի նախորդ առաջնության լավագույն ռմբարկու (17 գոլ): Վանաձորցիները փորձել են երկարաձգել նրա վարձակալության ժամկետը, սակայն համաձայնության չեն հասել: Դեսիրեն վերադարձել է Հայիթիի «Միրեբալաիս», որտեղից նրա տրանսֆերը գնել է ԷՆՊՊԻ-ն:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000