Որոնել
Արխիվ
21.07.2019  14:49

Ադրբեջանցիների ուշացած զայրույթը. հավաքականին ու ակումբներին մերժած ֆուտբոլիստը` «Արմավիրում»

Ադրբեջանական մամուլում երեկ ու այսօր կտրուկ ակտիվացել են հարձակվող Ռուսլան Ռզաևի տեղափոխության մասին լուրերը:

21-ամյա ֆուտբոլիստը հունիսի 11-ին պաշտոնապես «Կրասնոդար-2»-ից վարձակալությամբ տեղափոխվել էր ռուսական Արմավիր քաղաքի համանուն ակումբ, որը հանդես է գալիս Ռուսաստանի առաջին դիվիզիոնում (ФНЛ):  Պարզվում է, ադրբեջանցիները 1,5 ամիս հետո են այդ մասին իմացել և երեկ նրանց մարզական կայքերը սկսել են քննադատել Ռզաևին:

Նրա որոշումը տարօրինակ են համարում, որովհետև ֆուտբոլիստն ադրբեջանական արմատներ ունի, սակայն մերժել է այդ երկրի հավաքականներում խաղալու բոլոր հրավերները, ինչպես նաև ադրբեջանական ակումբների առաջարկները:

Մեր հարևան երկրի ներկայացուցիչներին հատկապես զայրացրել է, որ Ռզաևն ընտրել է «Արմավիրը», որի համասեփականատերը Ջևան Չելոյանցն է («Բանանցի» ղեկավարը), իսկ թիմի գլխավոր մարզիչը մեկ այլ հայ` Արսեն Պապիկյանը:  

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000