Որոնել
Արխիվ
21.07.2019  13:49

Զիդան. «Բեյլը մոտ է հեռանալուն, հուսով եմ` նա չի մնա թիմում»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ ակումբն աշխատում է եզրային հարձակվող Գարեթ Բեյլի հեռանալու ուղղությամբ:

«Բեյլը չի մասնակցելու առաջիկա խաղերին, որովհետև մոտ է հեռանալուն: Հուսով եմ` նա թիմում չի մնա: Դա բոլորիս համար լավագույն որոշումը կլինի: Հիմա աշախտում ենք նրա տրանսֆերի շուրջ:

Անձնական ոչինչ չունեմ Բեյլի դեմ, բայց ժամանակն է, որ անել այն, ինչ հարկավոր է: Ես պետք է որոշումներ կայացնեմ: Փոփոխություն է հարկավոր:

Գարեթի հեռանալն իմ որոշումն է, բայց նաև նրանը, ով հասկանում է ստեղծված իրավիճակը: Առաջիկա մի քանի օրերին նա կհեռանա: Դա բոլորիս համար լավ է»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերում ESPN-ը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000