Որոնել
Արխիվ
21.07.2019  10:32

Մխիթարյանի գերակտիվ փոխարինման մտնելը. Երկու րոպեում դեղին քարտ ու գոլային գրոհ (VIDEO)

Միջազգային Չեմպիոնների գավաթ ընկերական մրցաշարի շրջանակում «Արսենալն» ԱՄՆ-ում մրցել է «Ֆիորենտինայի» հետ: «Զինագործներն» առավելության են հասել 3:0 հաշվով:

Դուբլի հեղինակ է դարձել Էդվարդ Նկետիան, մեկ անգամ էլ աչքի է ընկել Ջոզեֆ Ուիլոքը:

Հայաստանի հավաքականի ու լոնդոնցիների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման է մտել 63-րդ րոպեին: Մեկ րոպե անց նա դեղին քարտ է ստացել կոպիտ խաղի համար, իսկ ևս մեկ րոպե հետո աջ եզրից գոլային գրոհ է կազմակերպել: Նրա փոխանցումից հետո Ալեքսանդր Լակազետը հարվածային դիրքում գտնվելով, գնդակն ուղարկել է ավելի նպաստավոր դիրքում հայտնված Նկեթիային: Երրորդ գոլի ժամանակ Հենրիխը նույնպես նախավերջին գոլային փոխանցումը կատարեց: 

«Արսենալը» 6 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Հուլիսի 24-ին Ունաի Էմերիի թիմը կմրցի Մադրիդի «Ռեալի» հետ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000