Որոնել
Արխիվ
19.07.2019  21:15

Միրանյան. «Շկուպին» վատ թիմ չէր, բայց մենք արժանի էինք հաղթանակի»

Եվրոպա լիգայի որակավորման փուլի պատասխան խաղում (առաջին հանդիպումը՝ 3-3) «Փյունիկը» արտագնա մրցավեճում հանդիպեց մակեդոնական «Շկուպիին» ու հաղթեց՝ 2-1։

Հանդիպումից հետո երևանյան ակումբի մամուլի ծառայությանը մեկնաբանություն է տվել գոլի հեղինակ դարձած Արթուր Միրանյանը։

«Շատ դժվար խաղ էր։ 2 արագ գոլ խփեցինք, բայց երկրորդ խաղակեսը դժվար ստացվեց։ Շկուպին վատ թիմ չէր, բայց արեցինք ամեն ինչ և արժանի էինք հաջորդ փուլ դուրս գալու։

Հոգեբանորեն լավ էինք պատրաստվել և եկել էինք միայն հաղթանակի հետևից։ Տանը 3-3 ավարտվեց հանդիպումը և, միգուցե, հոգեբանորեն դժվար էր, բայց կարողացանք հաղթահարել դա։ 

Նախապատրաստական փուլում մշակված բոլոր կոմբինացիաները փորձել ենք իրականացնել այս խաղում»,- ասել է Միրանյանը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000