Որոնել
Արխիվ
19.07.2019  20:57

Անդոնյան. «Մնացել էի առանց ակումբ, բայց շարունակում էի աշխատել»

Ֆրանսիայի Լիգա 2-ում հանդես եկող «Այաչոյի» նորեկ ու Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանը խոսել է նոր ակումբի և այլնի մասին։

«Սա հենց այն նախագիծն է, որը փնտրում էի։ 3 տարի անցկացրեցի «Մարսելում», բայց նախորդ տարի մնացի առանց ակումբի, այսպես ասենք․ անհաջողությունից հետո։ Շարունակում էի աշխատել, որ վերսկսեմ կարիերաս։ Կարող եմ խաղալ ոչ միայն պաշտպանության կենտրոնում, այլ՝ ձախից, որտեղ հանդես եկա ընկերական խաղերում։ 

Երջանիկ եմ, որ համալրեցի «Այաչոն», որին շատ լավ ծանոթ եմ։ Այս թիմին հանդիպել եմ երիտասարդական թիմում հանդես գալու տարիներին։ Ունեմ ընկերներ, որոնք հանդես են գալիս այստեղ, օրինակ՝ Լորան Աբերգելը։ 

Ինձ այստեղ շատ լավ դիմավորեցին և դրական ալիք զգացի։ Նպատակս միայն քրտնաջան աշխատելն է»,- Անդոնյանի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000