Որոնել
Արխիվ
19.07.2019  14:54

Գերխոշոր սենսացիա Եվրոպա լիգայում. որոշիչ գոլը` 90+6 րոպեին (VIDEO)

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի գլխավոր սենսացիան գրանցվել է Խորվաթիայում: Տեղի «Հայդուկը» սեփական հարկի տակ 1:3 հաշվով պարտվել է Մալթայի «Գզիրային»: Ընդ որում, մրցակցի հարկի տակ բալկանները հաղթել էին 2:0 հաշվով: «Գզիրան» որոշիչ` 3-րդ գոլը խփել է 90+6 րոպեին: Գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել Համեդ Կոնեն:

Խաղից հետո խորվաթների մի քանի երկրպագուներ խաղադաշտ են մտել, որ հաշվեհարդար տեսնեն իրենց սիրելի թիմի ֆուտբոլիստներից:

Երկրորդ փուլում «Գզիրան» մրցելու է լատվիական «Վենտսպլիսի» հետ:

Հիշեցնենք, որ գարնանը «Հայդուկը» հետաքրքրված էր Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանի ծառայություններով:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000