Որոնել
Արխիվ
19.07.2019  12:37

Կլոպը նշել է, թե «Լիվերպուլում» ով է այն ֆուտբոլիստն, առանց որի անհնար է հաջողության հասնել

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գովեստի խոսքեր է ասել թիմի կիսապաշտպան Ջեյմս Միլների մասին:

«Միայն սպորտում են 33 տարեկանին տարեց համարում: Հուսով եմ` Միլների համար առջևում դեռ շատ ֆուտբոլային իրադարձություններ կան: Քանի դեռ ես «Լիվերպուլում» եմ, Ջեյմսի պես մարդիկ միշտ տեղ կունենան թիմում:

Միշտ չէ, որ հեշտ է նրան մարզել, որովհետև սեփական հայացքներն ունի: Նա միշտ ուզում է հասկանալ, թե ինչ է անում և ինչու: Չգիտեմ ինչ էին «Լիվերպուլում» մտածում, երբ անվճար ձեռք էին բերում նրա տրանսֆերը, բայց դա հիասքանչ միտք էր: Առնաց Միլների պես խաղացողների, ֆուտբոլում հանարավոր չէ հաջողության հասնել»,- գերմանացու խոսքերն է մեջբերում Liverpool Echo-ն:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000