Որոնել
Արխիվ
19.07.2019  12:18

«Արսենալը» նոր ավագ կունենա. կա գլխավոր թեկնածու

«Արսենալը» մտադիր է նոր ավագ նշանակել: Նախկին ավագ Լորան Կոսյելնին հրաժարվել է թիմի հետ ԱՄՆ մեկնել, ինչը խիստ զայրացրել է ակումբին: Ֆրանսիացին լքելու է լոնդոնցիներին կամ մնալու դեպքում զրկվելու է ավագի թևկապից:

The Telegraph-ը գրում է, որ նոր ավագի հիմնական թեկնածուն կիսապաշտպան Գրանիտ Ջական է, ով նախորդ մրցաշրջանում թիմի փոխավագներից մեկն էր: Նախկին ավագների ցուցակից Պետր Չեխն ավարտել է կարիերան, իսկ Աարոն Ռեմզին տեղափոխվել է «Յուվենտուս»:

Զինագործների գլխավոր մարզիչ Ունաի էմերին հաստատել է, որ շվեյցարացին ավագ գլխավոր թեկնածուն է: Բացի այդ, դիտարկվում է նաև Նաչո Մոնրեալի ու Մեսութ Օզիլի տարբերակները: Կան նաև այլ թեկնածուներ:

Մարզիչը ցանկանում է, որ թիմում 1 ավագ ու 2-4 փոխավագ լինի:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000