Որոնել
Արխիվ
19.07.2019  13:16

Բենիտեսը կրկին կմարզի իր սիրելի հարձակվողներից մեկին

«Վեսթ Բրոմվիչի» հարձակվող Խոսե Սալոմոն Ռոնդոնը տեղափոխվել է «Դալյան Իֆան»: Անգլիական ակումբը պաշտոնապես հաստատել է գործարքը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ չինական ակումբը վենեսուելացու համար վճարելու է 18 միլիոն եվրո:

Ռոնդոնի տեղափոխությունը «Դալյան Իֆանի» նոր գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի ցանկությունն է: Իսպանացուն շատ է դուր եկել հարձակվողի խաղը նախորդ մրցաշրջանում, որը վենեսուելացին վարձավճարով անցկացրել է Բենիտեսի թիմում` «Նյուքասլում»:

Վերջինիս կազմում նա ԱՊԼ-ի 32 խաղում 11 գոլ է խփել ու 8 գոլային փոխանցում կատարել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000