Որոնել
Արխիվ
19.07.2019  15:25

«Արարատ-Արմենիան» նվազեցրել է տոմսերի գները

Եվրոպա Լիգայի որակավորման երկրորդ փուլում «Արարատ-Արմենիան» մրցելու է Ջիբրալթարը ներկայացնող «Լինկոլն Ռեդ Իմպս» թիմի հետ:

Ակումբը տեղեկացնում է, որ կրկին գործելու է տոմսերի վաճառք: Տոմսի արժեքը 1000 դրամ է:

Հուլիսի 20-ից տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել ՀՖՖ Ակադեմիա Մարզադաշտի տոմսարկղից (գլխավոր մասնաշենքի մուտքի հարևանությամբ), կամ պատվիրել առցանց, որի հղումը հասանելի կլինի այսօր:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի ԱԻԿ-ի դեմ խաղում տոմսերի գինը 2000 դրամ էր: Դա չէր խանգարել Ավանի ակաեդմիայի մոտ 1500 տեղանոց ստադիոնում լեփ-լեցուն տրիբունա ապահովել: Ամենայն հավանականությամբ, տոմսերի գնի նվազումը կապված է ավելի ցածրակարգ մրցակցի առկայությամբ:

Բացի այդ, ակումբը հայտնել է նաև, որ «Արարատ-Արմենիա» - «Լինկոլն Ռեդ Իմպս» հանդիպումը ուղիղ կհեռարձակվի Առաջին ալիքի եթերում: Խաղը կայանալու է հունիսի 23-ին, Ավանի ակադեմիայում: Մեկնարկը` 19:00-ին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000