Որոնել
Արխիվ
19.07.2019  15:17

Խաշմանյան. «Ֆուտբոլը հոգեբանություն է, այդ պատճառով առաջին գոլից հետո շատ ավելի հեշտ էր»

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը մեկնաբանել է Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի «Մակեդոնիայի» դեմ արտագնա հաղթանակը (3:0, առաջինում` 3:1), որի շնորհիվ նրա թիմը դուրս է եկել երկրորդ փուլ:

«Մենք հաղթեցինք երեք գոլի առավելությամբ, բայց հեշտ չէր: Առաջին մրցավեճում հաղթանակից հետո «Մակեդոնիայից» ճնշում էինք սպասում: Հանդիպումը մեր սպասվածի պես մեկնարկեց, բայց բախտ ունեցանք առաջինը գոլ խփել: Մեր օրերում ֆուտբոլը հոգեբանություն է, այդ պատճառով առաջին գոլից հետո մեզ համար շատ ավելի հեշտ էր խաղալ:

Երկրորդ կեսում վերահսկում էինք խաղը և մրցակցին, որը երիտասարդ թիմ է: Հաջողություն եմ մաղթում «Մակեդոնիային» ու շնորհակալություն հայտնում լավ ընդունելության համար»,- հետխաղյա ասուլիսի ժամանակ ասել է մարզիչը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000