Որոնել
Արխիվ
19.07.2019  14:24

Տարխանով. ««Փյունիկը» հաղթում է մակեդոնական թիմերին, որովհետև Հայաստանի առաջնությունն ավելի ուժեղ է»

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը «Շկուպիի» դեմ Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղից (2:1, առաջինը` 3:3) հետո ամփոփել է իր թիմի հաղթանակը:

Գոլային պահերի մասին

«Էմոցիոնալ խաղ էր, հատկապես երբ հաշիվը 2:1 դարձավ: «2:0»-ի ժամանակ մենք վերահսկում էինք խաղը և հակագրոհների շնորհիվ բազմաթիվ գոլային պահեր ունեինք: Եթե երկրորդ կեսի սկզբում 5 մետրից գոլ խփեինք, միգուցե խաղը կավարտվեր և նման զգացմունքային ավարտ չէր ունենա:

Փոխարինման մտած Սթիվեն Ալֆրեդի մասին

«Ալֆրեդը շատ լավ փոխարինման մտավ, «փախչում» էր պաշտպաններից ու գոլային պահեր ստեղծում: Այդ դրվագներից մեկում պետք է Էրիկ Վարդանյանին փոխանցում կատարեր, ով կգրավեր դատարկ դարպասը: Նորամուտի խաղն էր, երևի ուզում էր գոլ խփել: Դրա համար չենք պատժի նրան: Միայն մեկ փոխարինում կատարեցինք, որովհետև այսպիսի խաղում դժվար է փոխարինման մտնել»:

Դարպասապահ Անդրիյա Դրագոևիչի մասին

«Նախորդ խաղում Դրագոևիչը սխալ էր թույլ տվել, բայց մենք չէինք քննադատել նրան: Այս անգամ շատ լավ խաղաց, մի քանի անգամ փրկեց մեզ: Իմ օրոք նա բոլոր հանդիպումներն անցկացրել է և բարձր մակարդակ ցուցադրել: Եթե դարպասապահը հանգիստ է կանգնում, ուրեմն պաշտպանությունը լավ է խաղում: Այսօր հաջող գործեցինք նաև ստանդարտների ժամանակ, որևէ պահ մրցակիցը չստեղծեց»:

Արձագանք մրցակցի գոլին

««Շկուպիի» գոլի ժամանակ հանգիստ էի: Այսօր վստահություն կար, որ կհաղթենք: Գյումրիում ավելի անհանգիստ էի»:

Մրցակցի երկրպագուների ճնշման մասին

«Մարզադաշտում երևի 10 հազարից ավելի երկրպագու կար: Մթնոլորտը նորմալ էր: Ամենուր երկրպագուները նման են. նրանց թիմը հաղթում է` ուրախ են լինում, պարտվում է` տխուր: Երկրպագուների ճնշումը չստիպեց վախենալ: Ես սովոր չեմ վախենալ»:

Արտյոմ Սիմոնյանին փոխարինելու որոշումը

«Արտյոմ Սիմոնյանը հոգնել էր: Նա ուշ է միացել մեզ, այդ պատճառով դեռ լավագույն մարզավիճակում չէ: Փոխարինումը նաև տակտիկական էր: Ալֆրեդը արագություն հաղորդեց»:

Արտակ Եդիգարյանի հեռահար հարվածով գոլը

«Զարմացած չեմ: Նա խելահեղ հարվածների է տիրապետում»:

Այն մասին, թե ինչու է «Փյունիկը» միշտ հաղթում մակեդոնական թիմերին

«Երևի պատճառն այն է, որ Հայաստանի առաջնությունը Մակեդոնիայինից ուժեղ է: «Շկուպին» լավ թիմ էր, ինձ դուր եկավ: Այն 10 գլուխ բարձր է «Ալաշկերտին» պարտված մակեդոնական թիմից»:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000