Որոնել
Արխիվ
19.07.2019  13:56

ԵԱ. 2-րդ փուլում հայկական թիմերի մարզադաշտի խնդրի հարցը կրկին ակտուալ է լինելու

Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլում Հայաստանը ներկայացնելու են երեք թիմեր` «Արարատ-Արմենիան», «Փյունիկը» և «Ալաշկերտը»: Ցավոք, վիճակահանությունն այնպսին էր, որ բոլոր թիմերն էլ առաջին խաղերն անցկացնելու են Հայաստանում, ինչը նոր խնդիրներ է ստեղծել տնային մարզադաշտի հետ կապված:

Երկրորդ փուլը բացվելու է «Արարատ-Արմենիա» - «Լինկոլն Սիթիի» (Ջիբրալթար) մրցավեճով, որը կայանալու է Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Վարդան Մինասյանի թիմը հարկադրաբար մյուսներից շուտ է խաղալու, որ մարզադաշտը հասանելի լինի նաև մյուսներին: Խաղը նախանշված է հուլիսի 23-ին:

Հաշվի առնելով, որ Երևանում շարունակվում է մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը, «Փյունիկն» ու «Ալաշկերտը» կրկին չեն կարող իրենց տնային խաղերն անցկացնել նախընտրած մարզադաշտերից մեկում` «Հանրապետականում» կամ «Բանանցում»:

«Փյունիկը» չեխական «Յաբլոնեցին» ընդունելու է Գյումրիում` «Քաղաքային» ստադիոնում, որտեղ մրցել էր մակեդոնական «Շկուպիի» հետ: «Ալաշկերտը» ռումինական «Ստյաուայի» հետ կմրցի Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Այն դեռ հաջողակ է Հայաստանի գավաթակրի համար` մեկ շաբաթ առաջ այնտեղ պարտության է մատնվել «Մակեդոնիան» (3:1):

Երկու հանդիպումներն էլ կկայանան հուլիսի 25-ին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000