Որոնել
Արխիվ
19.07.2019  10:51

Պաշտոնական. «Բարսելոնայի» ֆուտբոլիստը վերադարձից հետո անմիջապես հեռացավ

«Բարսելոնայի» ձախ պաշտպան Մարկ Կուկուրելյան հաջորդ մրցաշրջանն անցկացնելու է «Խետաֆեի» կազմում:

Կատալոնական ակումբը տեղեկացրել է 20-ամյա ֆուտբոլիստին վարձավճարով մադրիդյան թիմ ուղարկելու մասին: «Խետաֆեն» հետագայում կարող է 6 միլիոն եվրոյով գնել Կուկուրելյայի ամբողջական տրանսֆերը:

Բացի այդ, լատերալի հետագա վերավաճառքի դեպքում «Բարսելոնան» կստանա գումարի 40 տոկոսը:

Նախորդ մրցաշրջանը Կուկուրելյան անցկացրել է Էյբարի կազմում, որը 2 միլիոնով գնել էր նրա տրանսֆերը: Երկու օր առաջ «Բարսելոնան» օգտվել էր 4 միլիոնով ֆուտբոլիստին հետ գնելու իրավունքից:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000