Որոնել
Արխիվ
19.07.2019  00:31

ԵԼ. «Փյունիկը» հաղթահարեց «Շկուպիի» արգելքն ու կմրցի չեխական թիմի հետ (VIDEO)

Եվրոպա լիգայի որակավորման փուլի պատասխան խաղում (առաջին հանդիպումը՝ 3-3) «Փյունիկը» արտագնա մրցավեճում հանդիպեց մակեդոնական «Շկուպիին» ու հաղթեց՝ 2-1։

Արտակ Եդիգարյանը 7-րդ րոպեին ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ, 31-րդ րոպեին Արթուր Միրանյանը կրկնապատկեց երևանյան ակումբի առավելությունը, իսկ Ջուրինան 82-րդ րոպեին կրճատեց հաշիվը։

Հավելենք, որ «Շկուպին» 86-րդ րոպեին մնաց 10 հոգով։ Դաշտից ուղիղ կարմիր քարտով հեռացվեց Սերժինյոն, ինչն առաջացրեց մակեդոնացի երկրպագուների բուռն դժգոհությունը՝ դաշտում շշեր նետելու տեսքով։ Հանդիպումը կարճ ժամանակով դադարեցվեց, բայց, երբ հանդարտվեցին կրքերը, կրկին վերսկսվեց։

Այսպիսով, «Փյունիկը» դուրս եկավ որակավորման երկրորդ փուլ, որտեղ հուլիսի 25-ին կխաղա չեխական «Յաբլոնեցի» հետ։ Պատասխան հանիպումը կկայանա օգոստոսի 1-ին։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000