Որոնել
Արխիվ
18.07.2019  22:19

Անհաջող բանակցություններ. Բարձրագույն խմբի լավագույն ռմբարկուն հեռացավ «Լոռիից» (PHOTO)

Ջոնել Դեսիրեի վարձակալությունը «Լոռի» ֆուտբոլային ակումբում ավարտվել է, և ֆուտբոլիստի բոլոր իրավունքները կրկին պատկանում են Հայիթին ներկայացնող «Միրեբալայիս» ակումբին, հաղորդում է վանաձորյան ակումբի մամուլի ծառայությունը։ 

Երկարատև և ծանր բանակցություններն արդյունք չտվեցին,  և «Լոռին» չկարողացավ ընդհանուր հայտարարի գալ Դեսիրեի ակումբի հետ՝ ֆուտբոլիստին Վանաձորում պահելու հարցում:

Ջոնել Դեսիրեն «Լոռիի» կազմում մասնակցեց 30 հանդիպման, դարձավ 17 գոլի և 5 գոլային փախանցման հեղինակ: Հայիթիի  ազգային հավաքականի հարձակվողը ճանաչվեց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2019/20 թթ. մրցաշրջանի լավագույն ռմբարկու:



ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000