Որոնել
Արխիվ
18.07.2019  20:20

ԵԼ. «Ալաշկերտը» ջախջախեց «Մակեդոնիային»՝ դուրս գալով հաջորդ փուլ (VIDEO)

Եվրոպա լիգայի որակավորման փուլի պատասխան խաղում «Ալաշկերտը» հյուրընկալվելիս մրցեց «Մակեդոնիայի» հետ ու հաղթեց՝ 3-0։

21-րդ րոպեին Ուրոշ Նենադովիչը բացեց հաշիվը, 68-րդ րոպեին Տիագո Գալվաոն կրկնապատկեց հաշիվը, իսկ 74-րդ րոպեին Տարոն Ոսկանյանը հաշիվը դարձրեց խոշոր։

Նշենք, որ առաջին խաղում «Ալաշկերտը» հաղթել էր 3-1 հաշվով։ Այսպիսով, հայկական ակումբը դուրս եկավ հաջորդ փուլ և կմրցի «Ստյաուա» - «Միլսամի» զույգի հաղթողի հետ։ Առաջին խաղում ռումինական «Ստյաուան» հաղթել է մոլդովական թիմին 2-0 հաշվով։ 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000